Փրկարար ծառայությունից հայտնել են, որ ՀՀ տարածքում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ կան։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար
Գեղարքունիքի մարզի կողմից Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, իսկ Վայոց ձորի մարզի կողմից՝ դժվարանցանելի՝ բեռնատարների համար։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Մերկասառույց եւ մառախուղ
Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Թալին-Մաստարա-Լանջիկ, Գեղարքունիքի մարզի, Աբովյանի եւ Եղվարդի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի, Սյունիքի (բացի Կապան, Մեղրի, Գորիս քաղաքներից) մարզերում, Ելփին-Չիվա ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզում (բացի Գորիս եւ Մեղրի քաղաքներից) մառախուղ է։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։