Ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինան արժանի է Եվրամիության անդամակցության բանակցություններ սկսելու արդեն այս տարի։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինայի եւ Եվրամիության ղեկավարները համակարծիք են, որ Ուկրաինայի հետագա ինտեգրացումը Եվրամիությանը ուկրաինացի ժողովրդին էներգիա եւ մոտիվացիա կհաղորդի՝ անկախ բարդություններից ու խոչընդոտներից պայքարը շարունակելու համար։
Կիեւում փետրվարի 3-ին մեկնարկելիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովին կմասնակցեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆեն դեր Լայենն ու Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Անցյալ տարվա հունիսին Ուկրաինան ստացել է ԵՄ անդամության թեկնածու պետության կարգավիճակ։ Ըստ դիտորդների՝ ԵՄ լիարժեք անդամակցության գործընթացը կարող է տարիներ տեւել։