ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ։
Հանդիպման ժամանակ Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի հետ աշխատանքն ավելի խորացնելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։
ՌԴ դեսպանն ընդգծել է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության դերն ու կարեւորությունը։ «Չնայած նոր մարտահրավերներին՝ Ռուսաստանը շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել»,- շեշտել է Կոպիրկինը։
Վայոց ձորի մարզպետն իր հերթին վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը միշտ կաջակցի Հայաստանին։