Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Թուրքիա-Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման քայլերին, նշել է, որ Կովկասում հայ-ադրբեջանական պատերազմից հետո խաղաղության եւ կայունության համար կարեւոր պատեհություն է ի հայտ եկել։
Չավուշօղլուի պնդմամբ՝ իրենց նպատակն այն է, որ Հարավային Կովկասը եւս լինի կայունության եւ զարգացման տարածաշրջան։ Ըստ նրա՝ Թուրքիան եւ Ադրբեջանն անկեղծ քայլեր են անում, եւ այդ հարցում քաջալերում են Հայաստանին։
«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասն առաջիկայում լինելու է մի տարածաշրջան, որտեղ խոսվելու է զարգացման, կայունության եւ խաղաղության մասին»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։