Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) եւ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (CRRC) հրապարակած հարցումը ցույց է տվել, որ Վրաստանի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացի մտածում է արտագաղթի մասին։ Հարցին, թե առաջիկա 12 ամիսներին որքան է արտագնա աշխատանքի մեկնելու հավանականությունը, հարցվածների 20 տոկոսն ասել է, որ հնարավոր է: Հեռանալ ցանկացողների թիվը հատկապես մեծ է մինչեւ 50 տարեկան տարիքային խմբում։ Ըստ հետազոտության հեղինակների՝ նրանցից գրեթե յուրաքանչյուր երրորդը մտածում է արտագաղթի մասին։
Ըստ NDI-ի հարցման՝ հնարավոր արտագաղթի մասին մտածում են 18-34 տարիքային խմբի հարցվածների 29 տոկոսը, 35-54 տարիքային խմբում՝ 26 տոկոսը: Ըստ նույն հարցման՝ Վրաստանի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացի գործազուրկ է։
Հարցումներն անցկացվել են դեկտեմբերի 3-20-ը Վրաստանի չափահաս բնակչության դեմ առ դեմ հարցման արդյունքների վրա: Հարցումն ընդհանուր առմամբ ներառում է 2519 հարցազրույց։ Հարցման մեջ սխալի միջին սահմանը +/- 1,6 տոկոս է։ NDI-ի հետազոտությունն անցկացվել է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ: