Ղրիմի ռուսական իշխանությունները մտադիր են ազգայնացնել երկրամասում Ուկրաինայի քաղաքացիներին պատկանող գույքը։
Համաձայն Ղրիմի երկրամասի ռուսական իշխանությունների ենթակայության ներքո գործող խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովի՝ խորհրդարանը կողմ է քվեարկել այդ նախագծին։ Ավելին՝ կազմվել է 500 օբյեկտ ներառող ցանկ, որում նշված է այն գույքը, որը ենթակա է ազգայնացման։
Ցանկում կան բանկեր, տարբեր ոլորտների ձեռնարկություններ, զբոսաշրջային, մարազական ոլորտների ենթակառուցվածքներ։
Կոնստանտինովն իր տելեգրամյան ալիքում նաեւ գրել է, որ տեղի «հակաահաբեկչական հանձնաժողովը» շարունակում է բացահայտել Կիեւի իշխանությունների աջակիցներին պատկանող գույքը, որը եւս, ըստ երեւույթին, ենթակա կլինի ազգայնացման։