Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական նախաձեռնությունների: Քննարկված առաջին նախաձեռնությամբ նախատեսվում է Տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայտնաբերել դեղերի շուկայում վաճառվող Հայաստան անօրինական ներկրված եւ կեղծ դեղերը:
Նախաձեռնությամբ առաջարկվում է նաեւ բարձրացնել տուգանքի չափերը: Անօրինական ներկրված դեղերի մինչեւ 5 փաթեթ հայտնաբերելու դեպքում տուգանք կսահմանվի նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, 5-ից ավելիի դեպքում` 2000-ապատիկի, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին հայտնաբերելու պարագայում արտոնագիրը մինչեւ 2 ամիս ժամկետով կկասեցվի:
Նշենք, որ ՀՀ-ում գրանցված է 3500-3600 անուն դեղ: