Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի քարտուղար Ներսեհ Ալոյանը հայտնել է, որ Երուսաղեմում երեք հրեա ծայրահեղականներ փետրվարի 3-ին ներխուժել են Վիա Դոլորոսայում գտնվող կաթոլիկ եկեղեցի, զոհասեղանից նետել Հիսուս Քրիստոսի արձանը, պղծել են եկեղեցին եւ փորձել հրկիզել այն։
Բարեբախտաբար եկեղեցու պահակը նկատել է ոչ ադեկվատ ծայրահեղականներին եւ մինչեւ իսրայելական ոստիկանության ժամանելը փորձել է բերման ենթարկել նրանցից մեկին։
Ըստ ավանդության՝ այդ եկեղեցին կառուցվել է Պիղատոսի տան տեղում, որտեղ Քրիստոսին հարցաքննելուց հետո նա հրապարակավ լվացել է իր ձեռքերը՝ ասելով, որ Հիսուսի մեջ ոչ մի հանցանք չի տեսնում։