Հայաստանում Ռուսական տնից հայտնել են, որ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ եւ տեղում ծանոթացել է սահմանային իրավիճակին։ ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ գնդապետ Նվեր Ավետիսյանը դեսպանին է ներկայացրել սահմանային ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ խոսել ռուս խաղաղապահների հետ համագործակցության մասին: Նշվում է, որ տեղի ղեկավարության ներկայացուցիչները դեսպանին են ներկայացրել նաեւ Ջերմուկի զբոսաշրջային եւ բուժառողջարարական ներուժը։
Սերգեյ Կոպիրկինը մարզպետի ուղեկցությամբ այցելել է Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 դպրոց եւ Շառլ Ազնավուրի անվան գեղարվեստի թիվ 2 դպրոց։
Փետրվարի 3-ին ավելի վաղ Սերգեյ Կոպիրկինն այցելել էր Վայոց ձոր եւ հանդիպել մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ։