Ռուսաստանը եւ Ուկրաինան փետրվարի 4-ին ռազմագերիների են փոխանակել: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտնել է, որ գերիների փոխանակման շրջանակում Կիեւը վերադարձրել է ուկրաինացի 116 զինծառայողի, որոնցից երկուսը սպաներ են, մյուսները՝ շարքայիններ եւ սերժանտներ։ Նրանց թվում Մարիուպոլի պաշտպաններն են, Խերսոնի պարտիզանները, Բախմուտի նշանառուները եւ այլք։ Բացի դրանից՝ հաջողվել է վերադարձնել կյանքն Ուկրաինայի ազատագրմանը զոհաբերած երկու արտասահմանցի կամավորականների՝ Քրիսթոֆեր Մեթյու Փերիի եւ Էնդրյու Թոբիաս Մեթյուի, ինչպես նաեւ Ֆրանսիական արտասահմանյան լեգեոնում ծառայող ուկրաինացի Եվգենի Կուլիկի աճյունները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայի հետ Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդական ջանքերի շնորհիվ անցկացրած բանակցությունների արդյունքում վերադարձվել է ՌԴ Զինված ուժերի 63 զինծառայող։