ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը իսպանական EL PAÍS պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ մի շարք հարցերի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը դժվարացնում է իրանական միջուկային ծրագրի մասին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ համաձայնություն հաստատելը։
«Երկրի ներսում բողոքների ճնշումը, մասնավորապես կանանց մահապատժի կիրառումը, Ռուսաստանին զենքի մատակարարումը (թեեւ նրանք հերքում են, որ զենք են մատակարարում, բայց դրա վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան) հանգեցրել են մի իրավիճակի, որի դեպքում միջուկային համաձայնության հասնելը գնալով բարդանում է»,- շեշտել է Բորելը: ԵՄ հանձնակատարը հավելել է, որ ներկա պահին համաձայնագիրը սառեցված է, բայց իրենք պետք է փորձեն պահպանել այն։