Հունվարի 30-ից փետրվարի 5-ը ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 413 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Տուժել է 99, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:
Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի՝ 70, փլուզման՝ 2, մերկասառույցի՝ 7, պայթյունի, երկրաշարժի եւ դիակի հայտնաբերման՝ 1-ական, թունավորման՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաեւ կենցաղային կանչի՝ 135, ինքնասպանության փորձի՝ 3, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 33, հրդեհի կեղծ կանչի՝ 17 եւ 74 այլ դեպքեր:
Եղանակային պայմանների եւ այլ գործոնների հետեւանքով գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 36 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 73 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 46 տրանսպորտային միջոց:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: