Պատերազմից հետո երեւի արդեն տասնյակ բաց նամակներ եւ պահանջագրեր են ներկայացվել մի խումբ մտավորականների կամ մշակույթի մի խումբ գործիչների ստորագրություններով։ Բոլորը ինքնանպատակ, բոլորը հերթապահ տեքստերով, բոլորը հերթապահ պահանջներով։ Այդ մարդկանց ցանկում բազմաթիվ գրողներ կան, հրապարակախոսներ կան, բայց կարդում ես տեքստը, սարսափում ես, որովհետեւ նույնիսկ տեքստի իմաստով դա ոչ մի բանի մասին է։