ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 8-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկել է անձեռնմխելիությունից։ Քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 7-ին ներկայացրել էր Սեյրան Օհանյանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցելու երկու միջնորդություն։ Առաջինը քննարկվել է զորամասի տարածքների օտարման միջնորդագիրը։ Երկրորդ միջնորդագիրը գաղտնի էր եւ քննարկվել է փակ նիստում։ Երրորդ միջնորդագիրը, որը վերաբերում է խոշոր չարաշահումներին, ներկայացվել է փետրվարի 8-ին։