ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան փետրվարի 10-ին անցկացված հեռախոսազրույցում ի թիվս այլ հարցերի անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակին, գնահատել հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող ջանքերն ու ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը, տեղեկացնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը անընդունելի են համարում Լեռնային Ղարաբաղի ներկա շրջափակման պատճառով հումանիտար հետեւանքները բնակչության համար եւ վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հետ շփումների միջոցով համատեղում են իրենց ջանքերն այդ իրավիճակին վերջ դնելու նպատակով»,- նշված է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունում։