Փաստարկների տեսանկյունից Ադրբեջանը բավական աղքատիկ էր։ Գուցե դա տակտիկա էր, բայց իրենց իրավական ներկայացուցիչները մեկը մյուսին հակասում էին։ Մեկն ասում էր՝ ճանապարհը փակ չէ։ Մյուսն ասում էր՝ ճանապարհը փակ է, բայց փակել են բնապահպանները։ Երրորդն ասում էր՝ ճանապարհը մենք չենք փակել, ռուսներն են փակել։ Ալիեւը հայտարարում է՝ ճանապարհը փակ չէ, մեծ հաշվով, ով չի ուզում լինել մեր քաղաքացին, կարող է դուրս գալ։ Այսինքն՝ ճանապարհը բաց է միակողմանի, ինչն, ըստ էության, էթնիկ զտում է։