ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդի հետ: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ։
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շուտափույթ վերացնելու եւ առանց որեւէ նախապայմանի միջանցքի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված բնականոն ռեժիմը վերականգնելու անհրաժեշտությունը: