«Ռուսական լրատվամիջոցներն աշխատում են, մեծ փողեր են ներդրվում պրոպագանդայի մեջ, եւ այդ համատեքստում սպասել, որ ՌԴ-ն Ուկրաինայի մասին որեւէ դրական բան կասի, անհնար է։ Բնականաբար դա ձեւավորում է հասարակական կարծիք։ Ես կասեի՝ ոչ թե ձեւավորում, այլ ազդում է հասարակական կարծիքի վրա, նաեւ Հայաստանում։ Բայց կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք համացանցում հրապարակում են լուսանկարներ՝ ոչ անպայման ուկրաինացիների արած։ Կան արտասահմանյան մամուլի շատ միջոցներ՝ բավականին հայտնի, որոնք ե՛ւ լուսանկարներ, ե՛ւ տեսանյութեր են հրապարակում, դրանք կարելի է օգտագործել։ Պարտադիր չէ վերցնել այն, ինչը Ռուսաստանն է տալիս»,- ասում է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոն։