Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ Հայաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի Ադիյամանի փրկարար ջոկատների համագործակցության շնորհիվ փլատակներից երկու երեխա է դուրս բերվել։ «Յոթերորդ օրը երկու հրաշք տեղի ունեցավ։ Ադիյամանի փլատակներից երկու աղջիկ են դուրս բերել։ Զորակցությունը կյանք է»,– ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Փայլանը։
Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թուրքիայում երկրաշարժից հետո Հայաստանի աջակցության վերաբերյալ հայտնել է իր տեսակետը։ «Թուրքիայում այսքան ողբերգությունների հետնապատկերում ուրախալի է տեսնել այն աջակցությունը, որ ցուցաբերել է իր հարեւան Հայաստանը, եւ դրանից առաջացած դրական արձագանքը»,– թվիթերյան իր գրառման մեջ նշել է Կլաարը։