Թուրքիայի քաղաքաշինության եւ շրջակա միջավայրի նախարարությանից հայտնել են, որ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից տուժած 10 նահանգներում շուրջ 133 հազար շենքերի գնահատումից հետո որոշում է ընդունվել քանդել մոտ 8000 շենք։
«Առայժմ ստուգել ենք 132 հազար 898 շենք 10 նահանգներում, որոնցից 7584-ը փլուզվել են կամ շտապ քանդման կարիք ունեն, 12 հազար 617 շինություն վթարի պատճառով բնակության համար պիտանի չէ»,- ընդգծել են նախարարությունից։ Ընդ որում՝ ավելի քան 31 հազար շինություն չնչին վնասվածք է ստացել, իսկ ավելի քան 60 հազարն ընդհանրապես չի տուժել։