ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ փետրվարի 13-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: