ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ուժեղացնի ջանքերը՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով առաջացած արհեստականորեն ստեղծված հումանիտար ճգնաժամին։
Կոնգրեսականը նաեւ նշել է, որ հպարտ է լինել Արցախի շրջափակումը դատապարտող երկկուսակցական բանաձեւի համահեղինակը՝ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմին կոչ անելով պատասխանատվության ենթարկելու Ալիեւի ռեժիմին՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ եւ դադարեցնելով ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին։