Ըստ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պաշտոնական կայքի՝ ԵԽԽՎ պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, եւ Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից փետրվարի 17-20-ը Հայաստանի պարտավորությունների կատարման մշտադիտարկման նպատակով կժամանեն Հայաստան։
Կիլյունենն ու Օբերգը հանդիպելու են ՀՀ բարձրագույն ղեկավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։