Պատմության կեղծումը ծանր հետեւանքներ է ունենում։ Դա փոխում է քո հասարակության պատկերացումները սեփական ուժերի, սեփական հնարավորությունների մասին, եւ այդ հասարակությունն անում կամ պաշտպանում է քայլեր, որոնք արկածախնդրական են ու բերում են աղետների։ Այս աղետը դրա հետեւանքն էր։ Եթե պատմությունը նորմալ ներկայացվեր, հասարակությունը կհամեմատեր ու կտեսներ, որ այն գործելակերպը ճիշտ էր, այս գործելակերպը՝ սխալ։