Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով փետրվարի 17-ին Հայաստան են ժամանել ԵԽԽՎ համազեկուցողներ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենն ու Բորիանա Աբերգը։ Նրանց ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որն ընդգծել է Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը։ Նա կարեւորել է հանձնաժողովի կողմից նախապատրաստվող «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքները» վերտառությամբ զեկույցը:
Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի եւ դրա հետեւանքների մասին: Համազեկուցողները նախատեսում են այցելել սահմանամերձ մարզեր։