Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուսական կողմը հաստատում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում կազմակերպելու պատրաստակամությունը:
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։ «Այս համատեքստում վերջերս տեղի ունեցավ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի այցը Երեւան ու Բաքու. ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմը հաստատեց իր շահագրգռվածությունն այդ հարցում մեր երկրի միջնորդությամբ»,– նշել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ներկայում մշակման փուլում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու: