Ամերիկացի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը չի թացրել իր վրդովմունքը 2023-ին Ադրբեջանում տիեզերագնացության միջազգային համաժողովի (IAC) անցկացման կապակցությամբ:
«Ինչո՞ւ է տիեզերագնացության միջազգային համաժողովն անցկացվում Ադրբեջանում՝ երկիր, որը ռազմական ագրեսիա է գործադրել իր հարեւան Հայաստանի դեմ։ Ադրբեջանն ամենակոռումպացված երկրներից է՝ Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներով: Ես չեմ գնալու, իսկ ով որոշել է գնալ, խնդրում եմ՝ վերանայի իր որոշումը»,-թվիթերյան իր գրառման մեջ նշել է Ռեյզմանը: