Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը փետրվարի 20-27-ը կկատարի իր առաջին այցը Հայաստան։ Աշխատանքային խումբը կայցելի մայրաքաղաք Երեւան եւ Սյունիքի մարզ։ Խմբի փորձագետները կհանդիպեն կառավարության պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության եւ ոչ կառավարական կազմակերպությունների անդամների, տուժածների եւ նրանց ներկայացուցիչների հետ:
Աշխատանքային խումբը նախնական դիտարկումները կներկայացնի երկուշաբթի՝ փետրվարի 27-ին՝ տեղական ժամանակով 15:00-ին, մամուլի ասուլիսով: Աշխատանքային խումբն իր եզրակացությունները եւ առաջարկությունները Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2023-ի սեպտեմբերին։
Վարձկանների կիրառման հարցերով, որպես որպես մարդու իրավունքների ոտնահարման եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը խոչընդոտող միջոց, աշխատանքային խումբը 2005 թվականի հուլիսին ստեղծել է Մարդու իրավունքների հանձնաժողովը: 2022-ին Մարդու իրավունքների խորհուրդը լրացրել է խմբի մանդատը: Խումբը բաղկացած է հինգ անկախ փորձագետներից աշխարհի տարբեր տարածաշրջաններից: Նախագահող-զեկուցողն է Ռավինդրան Դանիելը (Հնդկաստան): Մյուս անդամներն են Ելենա Ապարաքը (Խորվաթիա), Կառլոս Սալազար Կոուտոն (Պերու), Քրիս Կվաջան (Նիգերիա) եւ Սորչա ՄաքԼեոդը (Միացյալ Թագավորություն):