Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ Ալեքսանդրիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչում փետրվարի 26-ին Վազգեն Թեւանյանը (65 կգ) հաղթեց ԱՄՆ ներկայացուցչին՝ նվաճելով ոսկե մեդալ։ Թեւանյանը հաղթել է 8:2 հաշվով: Վազգեն Թեւանյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր վրացի Բոլկվաձեին, հաջորդ գոտեմարտում 11:0 հաշվով՝ եգիպտոսցի Ամին Մուրադին, ապա 4:0 հաշվով՝ ուզբեկ մարզիկին։
61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Արսեն Հարությունյանը, որը մեկ րոպեում 10:0 հաշվով հաղթել է իրանցի Ռեզայաղուզին։ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը պարտություն է կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում։