Կարծրատիպային մտածողությունը թույլ չի տալիս ավելի խոր ընկալել գրողին, հատկապես՝ Պարույր Սեւակին, որը բազմաշերտ է թե՛ որպես հեղինակ, թե՛ որպես գիտնական ու գրական գործիչ։ Մենք փորձում ենք հանրահռչակել հեղինակի անտիպ գիտական աշխատանքները, որոնք ծանրակշիռ եւ կարեւոր նվաճումներ են գրականագիտության եւ առհասարակ բանասիրության ոլորտում։