«Ալիք Մեդիայի» հեղինակներ Կարպիս Փաշոյանը եւ Գոռ Մադոյանը, հագնելով փորձագետի շապիկ, «Թարգի՛ր, լաո» փոդքասթ ստուդիայում խոսում են Հայաստանի անցյալին, ներկային եւ ապագային վերաբերող խնդիրներից։ Նրանց նպատակն է հասնել քաղաքական ձախողումների եւ սոցիալական անկայունության արմատներին՝ դրանք փնտրելով ոչ թե իշխանություններ-ընդդիմություն, ներկաներ-նախկիններ հարաբերություններում, այլ ավելի լայն համատեքստում, որը կարող է գրերի գյուտից ձգվել մինչեւ մեր օրեր, ներկայից շրջադարձ անել դեպի 18-19-րդ դարեր, երբ հայությունը ձեւավորվում էր որպես քաղաքական ազգ։ «Թարգի՛ր, լաո» փոդքասթը պատրաստվել է «Յուշարար» արվեստից կենտրոնի համագործակցությամբ։