ՀՀ պաշտպանության նախարարությունում հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ մարտի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունն իբր ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ ՊՆ-ում հավելել են, որ կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու եւ նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները: