ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 8-ին՝ 10։00-ի դրությամբ, Հայաստանում գրանցված կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Վարակվածներից 18-ը հոսպիտալացված է, 14-ը չի հոսպիտալացվել, 7-ը դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր։
Նշվում է, որ 39 վարակվածից 36-ը պատվաստված չէ, իսկ 3-ը պատվաստված է միայն մեկ դեղաչափով։
Մարտի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք։ Մարտի 6-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել էր 20-ի։