Ինչպես բոլոր հին ազգերի դեպքում, մեզանում նույնպես մշակույթի, մասնավորապես երաժշտության ու դրա ժառանգության հիմքերը միջնադարում են։ Այստեղ է թաքնված ամենաարժեքավորը։ Հայկական երաժշտությունը ունի իր ուրույն համակարգը, բայցեւ կրում է տարբեր աշխարհամասերի ազդեցություններ։ Շատ կարեւոր է, որ գտնենք ժամանակակից երաժշտության հետ դրանց համադրման ձեւերը։