ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը շեշտում է Բաքվի եւ Երեւանի կողմից եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթները, ներառյալ Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ դրույթները պահպանելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախի հասցեին հնչեցրած նոր սպառնալիքների վերաբերյալ հարցին՝ Զախարովան ասել է, որ ցանկացած կողմի ռազմատենչ հռետորաբանությունն անարդյունավետ է, այն չի նպաստում խաղաղության օրակարգի առաջմղմանը: «Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն եւ Երեւանը պետք է խստորեն պահպանեն ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթները, ներառյալ Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ»:
ՌԴ ԱԳՆ խոնակը հավելել է, որ ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը պաշտոնական Երեւանի ակտիվ մասնակցությունը: