Ամերիկահայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը քննադատել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու ԱՄՆ քաղաքականությունը: Թանկյանը շեշտել է, որ եթե Միացյալ Նահանգները մտադիր չէ պատժել Եվրոպային նավթ վաճառող կամ Իրանի դեմ Իսրայելի համար ռազմաբազաներ բացած բռնապետ Ալիեւի գլխավորած ահաբեկչական պետությանը՝ Ադրբեջանին, ուրեմն դա խնդիր է։
«Սա Ալիեւին ինքնավստահություն է տալիս իրագործելու էթնիկ զտումների իր ծրագիրը: Այդ դեպքում Հայաստանին էլ տվեք զենք, ինչպես Ուկրաինային»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Թանկյանը: