ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուար Վահան Հունանյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան։
Ադրբեջանի ՊՆ-ն մարտի 11-ին հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն իբր արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են, եւ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան»,– ընդգծել է Հունանյանը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունն առայժմ չի արձագանքել ադրբեջանական կողմի ապատեղեկատվությանը: