Գյումրու Գալերի 25 պատկերասրահում բացվեց նկարիչներ հայր եւ որդի Համբարձում եւ Վահագն Ղուկասյանների «Զրույց» խորագրով գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Ներկայացված էին 50 աշխատանքներ, որոնցում արտացոլված էին կինն ու ծաղիկները: Շարքի նկարներն արված էին 2016 թվականից մինչ օրս, առաջին ցուցահանդեսն էլ նվիրվեց կանանց միամսյակին:
Լեփ-լեցուն ցուցասրահում հանդիսատեսն ականատես եղավ երկու սերնդի լուռ եւ գունեղ զրույցին: Յուրաքանչյուր ստեղծագործություն նույն պատկերն էր արտացոլում, հոր եւ որդու տեսանկյուններից: «Սա արվեստի լեզվով զրույց է իմ եւ հորս միջեւ, նայել եմ նրա նկարներին ու վերարտադրել, արդյունքում որքան որ նման, այնքան էլ տարբեր պատկերներ են ստացվել»,- ասաց Վահագն Ղուկասյանը:
Ցուցահանդեսը շարունակական է, հաջորդելու են եւս մի քանի խոշոր ցուցադրություններ: Նույն շարքի հաջորդ կանգառը մայրաքաղաքում է:

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։