Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ Երեւանի ավագանու անդամների միաձայն ընդունած որոշմամբ Ազնավուրի հուշարձանը կտեղադրվի մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում, իսկ Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանը կտեղափոխվի նույն հրապարակի մայթեզրին ավելի մոտ հատված։ Սկզբում առաջարկվել է արձանը տեղադրել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց՝ հենց Շառլ Ազնավուրի հրապարակում, սակայն հետո որոշվել է, որ արձանն այդտեղ տեղադրելը նպատակահարմար չէր լինի։ Շառլ Ազնավուրի նմանօրինակ արձան է տեղադրվելու նաեւ Փարիզում։
Արաբկիրի փողոցները՝ Հենրիկ Մալյանի եւ Սոս Սարգսյանի անվամբ
Երեւանի ավագանու մեկ այլ որոշմամբ Երեւան քաղաքի Արաբկիրի 45-րդ փողոցը կանվանակոչվի հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի անվամբ, իսկ Արաբկիրի 47-րդ փողոցը՝ թատրոնի եւ կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվամբ։