Մարտի 15-ին՝ 11։00-ի սահմաններում, Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտելու աշխատանքներ կատարելիս հայտնվել է հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։
Արցախի ոստիկանությունից հայտնել են, որ կրակոցների հետեւանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Տուժածներ չկան: Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։