Սաուդյան Արաբիայի առաջատար բյուջետային Flynas ավիաընկերությունից հայտնել են, որ Երեւանն ընդգրկված է ամառային սեզոնին չվերթերի ուղղությունների ցանկում, եւ շուտով ավիաընկերությունը չարտերային չվերթեր կկատարի դեպի Երեւան։
Երեւանից բացի ավիաընկերությունը նախատեսում է ամռանը չվերթեր կազմակերպել եւս 17 լրացուցիչ ուղղություններով։
2007-ին հիմնադրված Flynas-ը բազավորվում է Ռիադի Խալիդ արքայի անվան միջազգային օդանավակայանում: Վերջին հինգ տարում Flynas-ը ճանաչվել է Մերձավոր Արեւելքի առաջատար բյուջետային ավիաընկերություն: