Շվեդական կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինային փոխանցել 8 միավոր Archer ինքնագնաց հրետանային համակարգեր եւ սկսել համապատասխան ընթացակարգային գործընթաց խորհրդարանում։
Շվեդական պաշտպանական գերատեսչության ղեկավար Պոլ Յոնսոնի կարծիքով՝ ինքնագնաց հրետանային Archer համակարգերը թույլ կտան ուկրաինացիներին հաղթել ռուսական հրետանային համակարգերին։ Դրանք կարող են խոցել ռուսական հրետանային համակարգերը, որոնք նույնիսկ տեղակայված կլինեն թիկունքային գոտում։ Այս առումով, ըստ նախարար Յոնսոնի, Archer համակարգերը եզակի են։
Մատակարարումը կմեկնարկի մի քանի ամսից։ Ստոկհոլմը հայտարարել է, որ նախքան դրանց փոխանցումը համակարգերի վրա կտեղակայվեն կրակի կառավարման թվայնացված ժամանակակից ծրագրեր, որից հետո ուկրաինացի զինվորականները կանցնեն համապատասխան զորապատրաստում: Այնուհետեւ Ուկրաինային մոտ տարածքում կստեղծվի որեւէ լոգիստիկ ցանց՝ տեխնիկական սպասարկման եւ նորոգման համար, եւ ապա արդեն դրանք կտրամադրվեն ուկրաինացի զինվորականներին, որ կիրառեն ռուսների դեմ պատերազմում։ Շվեդիան, չի բացառվում, որ Ուկրաինային տրամադրի նաեւ 10 միավոր Leopard 2 տեսակի տանկեր։
Նշենք, որ ներկայում Շվեդիան ունի 48 միավոր ինքնագնաց Archer հրետանային համակարգեր, որոնցից 24-ը շվեդական զինուժի տրամադրության տակ են։ Մնացածը պահեստներում են։