ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը։ Հովհաննիսյանը նշել է, որ Ռուսաստանը զգայուն մոտեցում ունի ԵՄ առաքելության առնչությամբ, ուստի այդ հարցը քննարկվում է ռուս գործընկերների հետ։
Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի՝ Մոսկվայում անցկացվելիք հանդիպման մասին նախօրեին հայտնել էր նաեւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։