Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի համար 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու պայմանը մեկն է՝ պետք է ընդունի Բաքվի պայմանները. պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ խաղաղության պայմանագիր կնքել, մեր պայմաններով սահմանազատման աշխատանքներ կատարել:
«Եթե Հայաստանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչում նաեւ նրա տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած կեղծավոր երկրները պետք է իմանան, թե ինչ հետեւանք է լինելու։ Նրանք պետք է իմանան, որ մեր դեմ ոչ մի կեղտոտ ծրագիր չի իրականանա»,- ասել է Ալիեւը։