Երկու-երեք տարի առաջ Երեւանի եւ հանրապետության մյուս քաղաքների վահանակներին հայտնվեցին ցուցապաստառներ` «Հայաստանը՝ օջախ, ժողովուրդը՝ ընտանիք» տարօրինակ գրությամբ։ «Ալիք Մեդիայի» հեղինակներ Կարպիս Փաշոյանը եւ Գոռ Մադոյանը, հագնելով փորձագետի շապիկ, «Թարգի՛ր, լաո» փոդքասթ ստուդիայում քննարկում են օջախի եւ պետության, օջախի եւ քաղաքացիական հասարակության փոխառնչությունները։ «Թարգի՛ր, լաո» փոդքասթը պատրաստվել է «Յուշարար» արվեստից կենտրոնի համագործակցությամբ։