Արցախի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 19-ին` 13:50-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակել են Արցախի Մարտունու շրջանի Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանի ուղղությամբ, երբ վերջինս Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Կնյողանց կալ» տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։
Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան։ Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։