ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլարի պատվաստանյութ է գնել։
2023-ի մարտի 9-ի դրությամբ Հայաստանը գնել եւ նվեր է ստացել 3 միլիոն 840 հազար 600 դեղաչափ ամերիկյան Moderna եւ Pfizer, բրիտանա-շվեդական AstraZeneca, չինական CoronaVac եւ Sinopharm, ինչպես նաեւ ռուսական Sputnik V եւ Sputnik Light պատվաստանյութեր։ Նախարարությունը գնել է 1 միլիոն 847 հազար 260 դեղաչափ պատվաստանյութ եւ ծախսել 7 միլիարդ 495 հազար 072.2 դրամ (19,2 միլիոն ԱՄՆ դոլար), ներառյալ բոլոր ծախսերը։ Բժշկական սպասարկում իրականացնող կազմակերպությունները խոտանել են Հայաստանին նվիրաբերված 798 հազար 884 դեղաչափ ժամկետանց պատվաստանյութ։ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը 2021-ի վերջին հայտնել էր, որ Հայաստանում հունիսի վերջին խոտանվել են 27 հազար չափաքանակ AstraZeneca-ի եւ նույնչափ Moderna-ի ժամկետանց պատվաստանյութեր։
2023-ի մարտի 9-ի դրությամբ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստում է ստացել 1 միլիոն 143 հազար 385 մարդ։ Նրանցից առաջին չափաքանակը ստացել է 1 միլիոն 159 հազար 999 մարդ, իսկ երկրորդ չափաքանակը` 1 միլիոն 41 հազար մարդ, խթանիչ բուստեր չափաքանակն էլ ստացել են 88 հազար 923-ը։