Գյումրու «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» բացվել է «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդեսը: 10 օր շարունակ հանդիսատեսին հասանելի կլինեն վերջին 30 տարիների ընթացքում հայկական մեդիայի լուսաբանումները ղարաբաղյան հակամարտության թեմաներով:
Կազմակերպիչները հավաքել ու տեսակավորել են արխիվային հարուստ նյութեր: Թանգարանի պատերին ու էկրաններին տպագիր մամուլի օրինակներ են, տեսանյութեր, ռադիոհաղորդումներով, լուսանկարներ:
«Հակամարտության լրագրության դրվագներ»-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա թանգարանի չորրորդ նախագիծն է: Ծրագրին աջակցում են շվեյցարական «HEKS/EPER» եւ գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամները:
Մինչեւ ցուցադրության ավարտը պատկերասրահում տեղի կունենան հանդիպումներ հակամարտություններ լուսաբանած լրագրողների հետ, որոնց «Ալիք Մեդիան» կանդրադառնա առաջիկայում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։