Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմաբան Տաթեւ Հայրապետյանն ահազանգում է, որ ադրբեջանցի «բնապահպանը» հրապարակավ խոստացել է Նորուզի առթիվ հաշվեհարդար տեսնել հայերի հետ: «Ադրբեջանական տելեգրամյան ալիքները սա ներկայացնում են որպես «հումոր»… Մինչդեռ սա իրենց իրական դեմքն է ու պատկերացրած «խաղաղությունը»,- տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ նշել է փորձագետը:
Հայերի դեմ հաշվեհարդարի սպառնալիքը ներկայացնում են որպես «հումոր»
