ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է որոշ լրատվամիջոցների եւ տելեգրամյան ալիքների՝ մարտի 20-ի երեկոյան տարածած լուրերը, ըստ որոնց` Ջերմուկում մարտեր են ընթանում, կրակոցներ են հնչում։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը շեշտել է, որ Ջերմուկում կրակոցների մասին շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նա հավելել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ է տարածում: